Հայաստանի հավաքականի նախնական կազմը ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2026-ի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի նախնական կազմը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության համար, որը կանցկացվի ապրիլի 20-ից 26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Հայաստանի թիմում ընդգրկված են 18 մարզիկներ։ Ըմբիշները ներկայացված են գրեթե բոլոր քաշային կարգերում, բացի ազատ ոճի ըմբշամարտի 86 և 97 կգ քաշերից։
Նշենք նաև, որ վնասվածքների պատճառով մրցաշարը կբաց թողնեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ, հունահռոմեական ոճ) և Արման Անդրեասյանը (70 կգ, ազատ ոճ)։ Ալեքսանյանի փոխարեն ընդգրկվել է մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը, իսկ Անդրեասյանի փոխարեն՝ Դավիթ Մարգարյանը, որը վերջերս կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-2026-ում
Հունահռոմեական ոճ
- 55 կգ: Մանվել Խաչատրյան — 22 տ. Բրոնզ՝ ԵԱ U23 (2026), բրոնզ՝ ԵԱ 2024
- 60 կգ: Սուրեն Աղաջանյան — 22 տ. Եվրոպայի չեմպիոն U23 (2026), աշխարհի չեմպիոն U20 (2023)
- 63 կգ: Կարեն Ասլանյան — 30 տ. Արծաթ՝ ԵԱ 2024
- 67 կգ: Սլավիկ Գալստյան — 29 տ. Բրոնզ՝ ԱԱ 2025
- 72 կգ: Գասպար Տերտերյան — 20 տ. Աշխարհի չեմպիոն U20 (2025)
- 77 կգ: Մալխաս Ամոյան — 27 տ. Եվրոպայի 4-ակի չեմպիոն, աշխարհի 2-ակի չեմպիոն
- 82 կգ: Սամվել Գրիգորյան — 24 տ. Բրոնզ՝ ԵԱ U23 (2021)
- 87 կգ: Գևորգ Թադևոսյան — 27 տ. Արծաթ՝ ԱԱ U23 (2022)
- 97 կգ: Հայկ Խլոյան — 24 տ. Աշխարհի չեմպիոն U23 (2024)
- 130 կգ: Ալբերտ Վարդանյան — 24 տ. Բրոնզ՝ ԱԱ U23 (2024)
Այլ երկրների կազմում՝ Տիգրան Գալուստյան (77 կգ, Ֆրանսիա), Արթուր Սարգսյան (97 կգ, Ռուսաստան)
Ազատ ոճ
- 57 կգ: Մանվել Խնձրցյան — 25 տ. Բրոնզ՝ ԵԱ 2022, արծաթ՝ ԱԱ U23 (2023)
- 61 կգ: Արսեն Հարությունյան — 26 տ. Եվրոպայի 4-ակի չեմպիոն
- 65 կգ: Վազգեն Թևանյան — 26 տ. Եվրոպայի չեմպիոն 2023
- 70 կգ: Դավիթ Մարգարյան — 23 տ. Բրոնզ՝ ԵԱ U23 (2026)
- 74 կգ: Նարեկ Հարությունյան — 24 տ. Արծաթ՝ ԵԱ U23 (2022)
- 79 կգ: Հրայր Ալիխանյան — 27 տ. Բրոնզ՝ ԱԱ U23 (2021)
- 92 կգ: Մուշեղ Մկրտչյան — 22 տ. Եվրոպայի չեմպիոն U20 (2022)
- 125 կգ: Խաչատուր Խաչատրյան — 22 տ. Բրոնզ՝ ԵԱ U23 (2026)
Այլ երկրների կազմում՝ Հերբերտ Հակոբյան (61 կգ, Բելառուս)
Կազմը կարող է փոքր փոփոխությունների ենթարկվել մինչև մրցաշարի մեկնարկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0