SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կառավարությունը շուրջ 144 միլիոն դրամ կհատկացնի՝ միջազգային մրցաշարերին մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով


Կառավարությունը շուրջ 144 միլիոն դրամ կհատկացնի՝ միջազգային մրցաշարերին մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում՝ հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ուղղելու Հայաստանի սպորտի զարգացմանը։ Նպատակն է ապահովել ազգային հավաքականների լիարժեք մասնակցությունը միջազգային մրցաշարերին, ինչպես նաև խրախուսել բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Ֆինանսավորումը կտրամադրվի ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի պետական բյուջեի վերաբաշխման հաշվին։

Որոշման համաձայն՝ երեք մարզական ֆեդերացիաներ կստանան 44 միլիոն 801,7 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում՝ միջազգային առաջնություններին մասնակցելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար․

  • Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ 26 միլիոն 864,3 հազար դրամ, Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցության համար։

  • Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ 12 միլիոն 717,4 հազար դրամ, Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության (Եվրոբասկետ) ընտրական փուլի համար։

  • Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան՝ 5 միլիոն 220 հազար դրամ, Վրաստանի Թելավի քաղաքում կայանալիք մինչև 18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով։

Բացի այդ, 99 միլիոն 178 հազար դրամ կհատկացվի Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների ձևով խրախուսելու համար՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1096-Ն որոշման։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։