Տեղի ունեցած ավտովթարի տեսագրությունը, որտեղ զոհվել է Դիոգու Ժոտան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ինտերնետում հայտնվել է սարսափելի վթարի պահի տեսագրությունը, որի արդյունքում մահացել են պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան։ Տեսագրությունը ֆիքսել է պահը, երբ Lamborghini մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում էին եղբայրները, դուրս է եկել ճանապարհի եզրից, ամբողջովին այրվել է, և մեքենան ճանաչելի չէ։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ի գիշերը Իսպանիայի Սամորա նահանգի Սեռնադիլյա բնակավայրի մոտակայքում՝ A-52 ավտոմայրուղում։ Ճակատագրական վթարը տեղի է ունեցել մոտավորապես 00:30-ին, երբ մեքենան կորցրել է կառավարումը բարձր արագության վրա, դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Իսպանական մամուլի տվյալներով՝ երկու ուղևորները չեն հասցրել դուրս գալ և այրվել են ներսում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք Դիոգու Ժոտայի՝ «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի մահվան մասին։ Այս ողբերգությունը ցնցել է ֆուտբոլային աշխարհը։ Այժմ ի հայտ են եկել նաև ողբերգության սարսափելի տեսագրությունները։
Տեսանյութը՝ DIARIO DE CASTILLA Y LEÓN-ից:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0