Պորտուգալիան նույն խմբում է լինելու Հայաստանի հետ Աշխարհի առաջնության 2026-ի որակավորման փուլում
Աշխարհի առաջնության 2026-ի ֆուտբոլի որակավորման վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է F խմբում, որտեղ նաև կմրցի Իռլանդիայի և Հունգարիայի հետ։ Խմբի վերջին մասնակիցը որոշվել է Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում Պորտուգալիայի և Դանիայի միջև դիմակայության արդյունքում։
Այս դիմակայության երկրորդ հանդիպումը կայացել է մարտի 23-ին։ Պորտուգալիան տանը հաղթել է 5:2 հաշվով և, ընդհանուր 5:3 հաշվով հաղթանակ տանելով, ոչ միայն դուրս է եկել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ, այլև ապահովել իր տեղը Աշխարհի առաջնության 2026-ի որակավորման F խմբում։ Դանիան հայտնվել է C խմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Հունաստանի և Շոտլանդիայի հետ։
Փլեյ-օֆֆի առաջին խաղում Դանիան տանը հաղթել էր Պորտուգալիային 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման ընթացքում պորտուգալացիները հաղթեցին 3:2, ինչի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նրանք ևս երկու անգամ աչքի ընկան և հաղթեցին 5:2 (ընդհանուր՝ 5:3) հաշվով։ Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլեր խփեցին Գոնսալու Ռամոշը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ֆրանսիշկու Տրինկաոն (երկու անգամ), իսկ մեկ գնդակ դանիացիները գրանցեցին իրենց դարպասում։ Դանիայի հավաքականից գոլերով աչքի ընկան Քրիստիան Էրիկսենը և Ռասմուս Քրիստենսենը։
F խմբի վերջնական կազմը՝
-
Հայաստան
-
Պորտուգալիա
-
Իռլանդիա
-
Հունգարիա
Այս խմբի հանդիպումները կմեկնարկեն 2025 թվականի սեպտեմբերին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0