Պորտուգալացի Միգել Վելոզան դարձավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պորտուգալացի վինգեր Միգել Վելոզան կշարունակի իր կարիերան Երևանի «Ուրարտու» ակումբում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը (MS_FootballPlus)։
Transfermarkt-ի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել հայկական ակումբի հետ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։
Վելոզան «Բենֆիկայի» և «Սպորտինգի» ակադեմիաների սան է, սակայն իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը անցկացրել է Պորտուգալիայի և Չեխիայի երրորդ լիգաներում։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Կալդասն» էր, որը հանդես է գալիս Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում։
Ընթացիկ մրցաշրջանում Վելոզան խփել է 3 գոլ՝ մասնակցելով 14 հանդիպման, իսկ նախորդ մրցաշրջանում իր ակտիվում ունեցել է 5 գոլ 31 խաղում։
Միգել Վելոզան կդառնա «Ուրարտուի» առաջին նորեկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը շարունակում է պայքարը Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար՝ զբաղեցնելով երկրորդ տեղը 29 միավորով և հինգ միավորով զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0