«Պորտու»-ն սկսել է բանակցություններ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պորտուգալական գրանդ «Պորտու»-ն հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով և արդեն սկսել է բանակցություններ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այդ մասին հաղորդում է հեղինակավոր պորտուգալական ներսից տեղեկություններ փոխանցող Mercado-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը։ «Պորտու»-ի հետաքրքրությունը պայմանավորված է առաջիկա ծրագրերով՝ ակումբը մասնակցելու է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 15-ին։ Բոլոր թիմերը, որոնք ստացել են ուղեգիր մրցաշարին, այժմ ակտիվ են տրանսֆերային շուկայում՝ կազմը համալրելու նպատակով։
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն դարձավ 2024/25 մրցաշրջանում և անմիջապես հայտարարեց, որ պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։
Անցած մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0