SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականի ամբողջական կազմը Եվրո 2025-ի տնային խաղերի համար


Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականի ամբողջական կազմը Եվրո 2025-ի տնային խաղերի համար
Բասկետբոլ Բացառիկ 💬 Comment

Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը (Բ դիվիզիոն), որը տեղի կունենա հուլիսի 11-20-ը Երևանում։ Թիմում ընդգրկված են ինչպես Հայաստանի ակումբների ներկայացուցիչներ, այնպես էլ խաղացողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լեհաստանից, Կանադայից և Ղազախստանից։ Կազմում կան թե՛ փորձառու բասկետբոլիստներ, թե՛ նորեկներ, այդ թվում՝ մեկ նատուրալիզացված խաղացող։

Հայաստանի խաղացանկը խմբային փուլում

  • Հայաստան – Լատվիա — Հուլիսի 11, 20:00

  • Չեռնոգորիա – Հայաստան — Հուլիսի 12, 20:00

  • Հայաստան – Իռլանդիա — Հուլիսի 13, 20:00

  • Էստոնիա – Հայաստան — Հուլիսի 15, 20:00

2024-ին զբաղեցրած 19-րդ հորիզոնականից հետո (միայն 2 հաղթանակ՝ Մոլդովայի և Ադրբեջանի նկատմամբ) այս տարվա նվազագույն նպատակը՝ մուտք գործել լավագույն տասնյակ։ Եթե առաջնորդները լավ հանդես գան, հնարավոր է պայքարել փլեյ-օֆֆի համար։

Գլխավոր մարզիչ Պիտեր Քրիստոֆեր Դոմինգեսի գլխավորությամբ Հայաստանը հանդես է գալիս B խմբում՝ Լատվիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի և Իռլանդիայի հետ։

Հայաստանի հավաքականի կազմը EuroBasket 2025-ին

  • Տիգրան Մկրտումյան — 19 տ., պաշտպան, 191 սմ, BKMA (Հայաստան)
    Հայաստանի ազգային հավաքականի խաղացող։ Խաղացել է ԱԱ-2027-ի ընտրականում՝ միջինում 2 միավոր։ EURO U20 B 2024-ին՝ 10 միավոր, 5.9 վերց, 3 փոխանցում։

  • Վալերի Աղաջանյան — 19 տ., թեթև հարձակվող, 197 սմ, GAK Gdynia (Լեհաստան)
    Հայաստանի հավաքականում նորամուտ։ Լեհաստանի 2-րդ լիգայում՝ 23 խաղ, միջինում 2.3 միավոր, 2.8 վերց, 0.7 փոխանցում։

  • Ամարի Դեմետրիուս Մաքքոլ — 18 տ., պաշտպան, 167 սմ, Թոմաս Ջեֆերսոնի դպրոց (ԱՄՆ)
    Նատուրալիզացված խաղացող։ Չունի հայկական ծագում։ Հանդես է գալիս ԱՄՆ դպրոցի առաջնությունում։ Շատ խոստումնալից բասկետբոլիստ։

  • Գրեգորի Գազարյան — 18 տ., պաշտպան, 183 սմ, Cal State Northridge (ԱՄՆ)
    Հանդես է եկել Հայաստանի Մ16 և Մ18 հավաքականներում։ EURO U18 C 2024-ին՝ 15.7 միավոր, EURO U16 2022-ին՝ 20.8 միավոր, ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։

  • Դանիել Կիրակոսյան — 20 տ., պաշտպան, 180 սմ, Lamar CC (ԱՄՆ)
    Խաղացել է ազգային հավաքականում՝ ընդդեմ Ալբանիայի և Ավստրիայի։ Սկսել է Ռուսաստանում, 2022-ից՝ ԱՄՆ-ում։

  • Հայկ Կարախանյան — 18 տ., թեթև հարձակվող, BKMA (Հայաստան)
    EURO U20 B 2024-ին՝ 2.4 միավոր, EURO U18-ում՝ 15 միավոր։

  • Լեո Դեր-Մկրտիչյան — 19 տ., պաշտպան, BKMA (Հայաստան)
    Ծնվել է Իրանում։ Խաղացել է «Արարատ» Թեհրանի կազմում։ 2024-ից՝ Հայաստանում։

  • Մարատ Միքայելյան — 19 տ., պաշտպան, 180 սմ, BKMA (Հայաստան)
    Ազգային հավաքականի թեկնածու։ EURO U20 B 2024-ին՝ 5 միավոր, 3.7 վերց։

  • Սեբաստիա Հացակորզյան — 17 տ., թեթև հարձակվող, 195 սմ, St. Mary’s (ԱՄՆ)
    Հանդես է եկել Մ16 և Մ18 հավաքականներում։ EURO U18 C 2024-ին՝ 16.3 միավոր, 10.3 վերց։ Ընտրվել է խորհրդանշական հավաքականում։

  • Դանիել Սանամյան — 17 տ., կենտրոնական, 203 սմ, ЦСКА (Ռուսաստան)
    Նորամուտ։ Սկսել է «Սպարտակ»-ում (Աբինսկ), այժմ՝ ЦСКА Մոսկվա։ Երիտասարդական առաջնությունում՝ 5.4 միավոր, 2.1 վերց։

  • Քսավյե Կիլիսլյան — 17 տ., ծանր հարձակվող, 201 սմ, Edge School Prep (Կանադա)
    Առաջին անգամ հրավիրվել է 2025-ին։ Հանդես է եկել ազգային թիմում՝ ընկերական խաղերում Կոստա Ռիկայի դեմ։ Մեկ խաղում՝ 10 միավոր։

  • Յուրա Մելիքյան — 19 տ., կենտրոնական, 200 սմ, «Բարսի» (Ղազախստան)
    Ամենափորձառու խաղացողը։ 2025-ին տեղափոխվել է BKMA-ից՝ «Բարսի» Ատիրաու։ Լավ է հանդես եկել EYBL U20-ում։
    Ազգային հավաքականի անդամ՝ 2024-ից։ EURO U20 B 2024-ին՝ 16 միավոր (6-րդ), 17 վերց (1-ին), 2.3 բլոկ (1-ին)։ Երկու EYBL խաղերում՝ լավագույն խաղացող։

Հայաստանի հավաքականի խմբային փուլի խաղերի ժամանակացույցը

• Հայաստան - Լատվիա — հուլիսի 11, 20:00

• Չեռնոգորիա - Հայաստան — հուլիսի 12, 20:00

• Հայաստան - Իռլանդիա — հուլիսի 13, 20:00

• Էստոնիա - Հայաստան — հուլիսի 15, 20:00

 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։