Ամբողջական քարդ PetrosyanMania․ Ջորջիո Պետրոսյանը վերջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 22-ին Միլանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 22-ին Միլանի Allianz Cloud մարզադաշտում կկայանա PetrosyanMania մրցաշարի նոր և սպասված տարբերակը, որը խոստանում է դառնալ տարվա ամենատեսարժան իրադարձություններից մեկը քիքբոքսինգի և մարտարվեստների աշխարհում։ Մարզասերներին սպասվում է 18 մենամարտից բաղկացած հագեցած ծրագիր՝ բաժանված 10 նախնական և 8 ընտրյալ հիմնական քարտի մենամարտերի։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի պատմական պահը․ լեգենդար հայկական ծագմամբ քիքբոքսեր Ջորջիո «The Doctor» Պետրոսյանը կանցկացնի իր կարիերայի վերջին մենամարտը։ Նրա մրցակիցը կլինի բրազիլացի մարտիկ Ժոզե Սոուզան։ Պետրոսյանի համար սա կլինի 116-րդ մասնագիտացված մենամարտը, որը կարող է նրան բերել 109-րդ հաղթանակը՝ հսկայական ցուցանիշ այն մարզիկի համար, որը տարիներ շարունակ համարվել է տեխնիկայի և վարպետության этալон։
Գլխավոր մենամարտից բացի, հանդիսատեսին սպասվում են նաև մի շարք կարևոր հանդիպումներ։
Վայրը: Allianz Cloud, Միլան
Ամսաթիվ: 2025 թ. նոյեմբերի 22
Սկիզբ: 17:30
Main Card: 20:30

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2