Ծառուկյան vs Դենիս մենամարտը չեղարկվել է․ փոփոխություններ Hype Brazil-ի քարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի մենամարտը, որը պետք է դառնար Hype Brazil մրցաշարի գլխավոր իրադարձությունը Սան Պաուլոյում, չեղարկվել է։
Վերջին տեղեկություններով՝ երեկոյի նոր գլխավոր մենամարտը կղեկավարի բրազիլացի UFC մարտիկ Ժան Սիլվան։ Նա կմասնակցի գրեփլինգ մենամարտի, որի մրցակցի անունը դեռևս չի հրապարակվում։
Հայտնի է դարձել նաև համագլխավոր մենամարտը․ այնտեղ կհանդիպեն UFC-ի ներկայացուցիչներ Դեյվեսոն Ֆիգեյրեդոն և Ռաուլ Ռոսասը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց Ծառուկյանն ու Դենիսը կգլխավորեն ապրիլի 8-ին կայանալիք մրցաշարը։ Սակայն պլանները փոխվել են․ Արման Ծառուկյանը հանդես կգա RAF 08 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որտեղ նրա մրցակիցը կլինի Յուրայա Ֆեյբերը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0