SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պյոտր Գումեննիկը Օլիմպիական խաղեր 2026-ում հանդես կգա հայ կոմպոզիտորի երաժշտությամբ


Պյոտր Գումեննիկը Օլիմպիական խաղեր 2026-ում հանդես կգա հայ կոմպոզիտորի երաժշտությամբ
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Ռուսաստանցի գեղասահորդ Պյոտր Գումեննիկը Միլանում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերում կարճ ծրագրով հանդես կգա հայ կոմպոզիտոր Էդգար Հակոբյանի երաժշտության ներքո։

Սկզբում մարզիկը ծրագրում էր հանդես գալ այլ երաժշտական ստեղծագործությամբ, սակայն դրա իրավունքների սեփականատերը արգելել է օգտագործումը։ Ստեղծված իրավիճակում Էդգար Հակոբյանը համաձայնել է տրամադրել իր երաժշտությունը Գումեննիկի կարճ ծրագրի համար․ այն «Վալս 1805» ստեղծագործությունն է՝ «Օնեգին» ֆիլմի սաունդթրեքը (ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան)։

Նշենք նաև, որ ռուս գեղասահորդի պատրաստման աշխատանքներին մասնակցում է հայտնի հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը, ով օգնում է Պյոտր Գումեննիկին Օլիմպիական ծրագրի մշակման գործում։

Հիշեցնենք, որ հայ մարզական զույգ Կարինա Հակոբովա / Նիկիտա Ռախմանինը նույնպես Օլիմպիական խաղեր 2026-ում հանդես կգա հայկական երաժշտությամբ՝ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությամբ։

Պյոտր Գումեննիկի կարճ ծրագիրը Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերում նախատեսված է փետրվարի 10-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։