SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ամառվա առաջին բարձրաձայն տրանսֆերը կայացավ․ «Ռեալը» ձեռք բերեց Դին Հեյսենին


Ամառվա առաջին բարձրաձայն տրանսֆերը կայացավ․ «Ռեալը» ձեռք բերեց Դին Հեյսենին
Ֆուտբոլ 💬 Comment

Պաշտոնական է. Իսպանիայի ազգային հավաքականի և անգլիական «Բորնմութի» պաշտպան Դին Հեյսենը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Արքայական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրո։ Պայմանագիրը կգործի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Դին Հեյսենը ծնվել է Ամստերդամում և ունի հոլանդական ծագում, սակայն հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։ Նա մարզվել է «Մալագայի» ակադեմիայում և 2021 թվականին միացել է «Յուվենտուսին»։ 2024 թվականի ամռանը «Բորնմութը» նրան ձեռք բերեց թուրինյան ակումբից 15 միլիոն եվրոյով և մեկ տարի անց վաճառեց չորս անգամ թանկ։

Երիտասարդական մակարդակում Հեյսենը հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում, սակայն հետագայում որոշում է կայացրել խաղալ Իսպանիայի ազգային թիմում։

Դին Հեյսենը կլինի Մադրիդի «Ռեալի» առաջին նորեկը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ, որը պաշտոնը կստանձնի հունիսի 1-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։