Հայաստան - Վրաստան հանդիպումից առաջ նաև կկայանա այս երկրների ակումբների միջև ընկերական հանդիպում։
Մարտի 20-ին Երևանում կանցկացվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև։ Սակայն այդ օրը ազգային հավաքականներից բացի կմրցեն նաև նրանց առաջնությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն ու 2024 թվականի Վրաստանի փոխչեմպիոնը։
«Նոա» ֆուտբոլային ակումբը Արմավիրում ընկերական հանդիպում կանցկացնի Քութայիսիի «Տորպեդոյի» հետ։ Հանդիպման սկիզբը՝ 16:00 երևանյան ժամանակով։ Իսկ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումը կմեկնարկի 21:00-ին։
«Նոա» — «Տորպեդո» (Քութայիսի)
Արմավիրի քաղաքային մարզադաշտ
16:00
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0