Պավել Գորելովը «Օրենբուրգի» կազմում խփեց իր առաջին գոլը ընկերական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Պավել Գորելովը գոլի հեղինակ դարձավ «Օրենբուրգի» կազմում Ուզբեկստանի «Սուրխանի» դեմ անցկացված ընկերական հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ հունվարի 19-ին՝ թիմի ձմեռային հավաքի շրջանակում Թուրքիայում։
22-ամյա ֆուտբոլիստի համար այս գոլը դարձավ առաջինը «Օրենբուրգի» կազմում, թեկուզ ոչ պաշտոնական խաղում։
Հանդիպումն ավարտվեց ռուսական ակումբի վստահ հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Գորելովը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում։ Առաջին խաղակեսում «Օրենբուրգի» կազմում հանդես եկավ ևս մեկ հայ կիսապաշտպան՝ Տիգրան Ավանեսյանը, որը թիմում գտնվում է փորձաշրջանում։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0