Պատրիս Էվրան ժամանել է Երևան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող Պատրիս Էվրան կայցելի Հայաստան։ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդը, ով այժմ YoHealth հարթակի դեսպանն է, Երևանում բաց հանդիպում կունենա երկրպագուների հետ։
Միջոցառումը կկայանա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, ֆուտբոլային «Փյունիկ» ակումբի մարզաբազայում։ Ծրագրում՝ մաստեր-կլաս «Փյունիկի» ակադեմիայի սաների մասնակցությամբ, ինքնագրերի բաժանում և ֆան-չելենջ։
Տոմսերը հասանելի են բացառապես YoHealth հավելվածի YoSports բաժնում։ Սա բացառիկ հնարավորություն է անձամբ հանդիպելու ֆուտբոլի լեգենդի հետ և ներշնչվելու նրա պատմությամբ։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0