Հովհաննես Մարտիրոսյանը նվաճեց IBO InterContinental չեմպիոնական գոտին։
Բելգիայից հայ բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (19-1) հաղթանակ տոնեց թանզանցի Սալիմու Ջենգոյի (21-5-1) նկատմամբ և նվաճեց առաջին կիսամիջին քաշային կարգում IBO InterContinental-ի թափուր մնացած տիտղոսը։
Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ՝ երրորդ ռաունդում։ Մարտիրոսյանը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը։
Այսպիսով, Մարտիրոսյանը վերականգնեց գոտին, որը պատկանում էր նրան մինչև 2024 թվականի փետրվարը։ Այն ժամանակ նա կամավոր հրաժարվել էր տիտղոսից՝ Անգլիայում պայքարելու WBC գոտու համար, սակայն պարտվել էր իռլանդացի Փիրս Օ’Լիրիին։ Դրանից հետո 32-ամյա բռնցքամարտիկը տարավ երկու հաղթանակ և նորից դուրս եկավ տիտղոսային մենամարտի։ Մարտի 29-ին, Սեն-Տրյուդենում անցկացված բռնցքամարտի երեկոյի ընթացքում, նա հաղթեց Ջենգոյին՝ դառնալով IBO InterContinental-ի չեմպիոն։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0