Հովհաննես Բաչկովը կպայքարի WBA Continental չեմպիոնական տիտղոսի համար
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (6-0) վաղը՝ մարտի 15-ին, պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր յոթերորդ մենամարտը։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն առաջին կեսմիջին քաշային կարգում կմրցի վենեսուելացի Խոսե Ռիվաս Բաստարդոյի (10-0) հետ՝ WBA Continental չեմպիոնական գոտու համար։
Մենամարտը տեղի կունենա մարտի 15-ին Դուբայում՝ Grassroots Boxing բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Մրցաշարը կարելի է դիտել առցանց Sportainment.live կայքում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0