Հովհաննես Բաչկովն ու Գուրգեն Հովհաննիսյանը մտել են WBA վարկանիշի տասնյակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշի լավագույն տասնյակում։
Բաչկովը բարձրացել է 8-րդ հորիզոնական՝ առաջին կիսաթեթև քաշային կարգում։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնն է ամերիկացի Գարի Անտուան Ռասելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Բաչկովը վստահ հաղթել էր Սեդրիկ Նդոնգենին և նվաճել IBA International գոտին, ինչպես նաև պաշտպանել էր WBA Continental գոտին։

Հովհաննիսյանը զբաղեցրել է 10-րդ տեղը գերծանր քաշային կարգում։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնն է Ալեքսանդր Ուսիկը։ Հետաքրքիր է, որ 12-րդ տեղում ևս Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Մուրատ Գասիևը։ Հուլիսի 18-ին Գուրգենը տպավորիչ նոկաուտով հաղթել էր Քրիս Թոմասին և նվաճել իր առաջին գոտին՝ WBA Continental։

Երկու բռնցքամարտիկներն էլ շարունակում են վստահ քայլել անպարտ և ամրապնդում են Հայաստանի դիրքերը համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտում։
Հիշեցնենք, որ նախկինում երկու մարզիկներն էլ հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի կազմում, իսկ Բաչկովը դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի երկակի չեմպիոն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0