«Օրենբուրգը» հաղթեց «Ակրոնին», Ավանեսյանը մեկնարկեց հիմնական կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց ձմեռային դադարից հետո։ 19-րդ տուրի շրջանակում «Օրենբուրգը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Ակրոնի» նկատմամբ։
Տանտերերի կազմում իր դեբյուտն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։ Նա դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 71 րոպե։ Այդ ընթացքում Ավանեսյանը երեք անգամ հարվածեց մրցակցի դարպասին, կատարեց երկու ընդհատում և ստացավ դեղին քարտ։ SofaScore-ի գնահատմամբ նրա խաղը գնահատվել է 6,5 միավոր։
«Օրենբուրգի» մեկ այլ հայ կիսապաշտպան՝ Պավել Գորելովը, մնաց պահեստայինների նստարանին և խաղին մասնակցություն չունեցավ։
«Ակրոնի» կազմում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 75-րդ րոպեին։ Նրան հատկացված ժամանակահատվածում նա կատարեց մեկ ճշգրիտ փոխանցում։
19 տուրից հետո «Օրենբուրգը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը, իսկ «Ակրոնը» գտնվում է 11-րդ հորիզոնականում։
Հայ երկրպագուների ուշադրությունն այսօր նաև կսևեռվի «Կրասնոդար» - «Ռոստով» հանդիպման վրա, որտեղ կխաղան Սպերցյանն ու Բայրամյանը։ Իսկ «Ռուբինի» կազմում Ուգոչուկվու Իվուն վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0