Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը Ալբանիայի դեմ խաղի համար հրապարակվել է
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչը հայտարարել է կազմը 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման համար Ալբանիայի դեմ, որը կկայանա փետրվարի 20-ին Տիրանայում։
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչը հայտարարել է կազմը 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման համար Ալբանիայի դեմ։
Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը Ալբանիայի դեմ խաղի համար․
- Ալբերտ Թադևոսյան («Էրեբունի») — 195 սմ
- Անդրե Սփայթ Մկրտչյան («Բիգուա») — 191 սմ
- Քրիս Ջոնս («Վալենսիա») — 188 սմ
- Զաք Թավիթյան («Դայմոնդ») — 203 սմ
- Արտեմ Թավակալյան («Էրեբունի») — 198 սմ
- Գաբրիել Աչեմյան («Օմենեթմեն») — 195 սմ
- Յուրա Մելիքյան («ԲԿՄԱ») — 205 սմ
- Դավիթ Խաչատրյան («Ուրարտու») — 210 սմ
- Կարեն Մելիքյան («ԲԿՄԱ») — 195 սմ
- Դանիել Կիրակոսյան
- Հայկազ Գրիգորյան («Էրեբունի») — 195 սմ
- Միգրան Ներսես («Ուրարտու») — 191 սմ
Նշենք, որ առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել սիրիահայ բասկետբոլիստ Միգրան Ներսեսը, որը 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի Մ20 հավաքականում։ Վերջին շրջանում նա խաղում էր «Ուրարտու»-ում։
Վնասվածքների պատճառով հավաքական չեն կարողացել միանալ Արկադի Մկրտչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։
Հավաքականի հավաքը կսկսվի փետրվարի 13-ին Երևանում, իսկ արդեն փետրվարի 17-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Ալբանիա, որտեղ կանցկացնի ընտրական փուլի վերջին հանդիպումը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0