Հրապարակվել է 2025 թվականի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հրապարակվել են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական (մինչև 20 տարեկան) և մինչև 23 տարեկանների հավաքականների կազմերը՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար։
Երիտասարդների (U20) կազմում են՝
Տիգրան Կարապետյան, Նարեկ Գրիգորյան (71 կգ), Նարեկ Մկրտչյան և Մարտին Պողոսյան (79 կգ), Գրիգոր Ղազարյան և Վալերիկ Մովսիսյան (94 կգ), Միշա Մելքոնյան (110 կգ), Վարդգես Մարգարյան (+110 կգ), ինչպես նաև աղջիկները՝ Ալեքսանդրա Գրիգորյան (58 կգ), Մերի Միսակյան (69 կգ), Աննա Ամրոյան (77 կգ), Էմմա Պողոսյան (86 կգ) և Ալինա Սուքիասյան (+86 կգ)։
Մինչև 23 տարեկանների հավաքականում ընդգրկվել են՝ Գառնիկ Չոլակյան և Սեյրան Խուդանյան (60 կգ), Գոռ Սահակյան (71 կգ), Սուրեն Գրիգորյան (88 կգ), Մնացական Աբրահամյան (94 կգ), Գարիկ Կարապետյան և Պետրոս Պետրոսյան (110 կգ), Աշոտ Մովսիսյան (+110 կգ), Լիանա Գյուրջյան (86 կգ) և Մերի Թումասյան (+86 կգ)։
Նշենք, որ այս կազմից մի քանի մարզիկներ՝ Աննա Ամրոյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը և Գարիկ Կարապետյանը, հոկտեմբերի սկզբին մասնակցել էին մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նախքան Եվրոպայի ստուգատեսը ձեռք բերելով արժեքավոր փորձ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0