SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականի նախնական կազմը՝ ըմբշամարտի Մ17 Աշխարհի առաջնության համար


Հայաստանի հավաքականի նախնական կազմը՝ ըմբշամարտի Մ17 Աշխարհի առաջնության համար
Ըմբշամարտ 💬 Comment

UWW-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ըմբշամարտի Մ17 տարիքային խմբի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի նախնական կազմը։ Մրցաշարը կկայանա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Վերջերս Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցավ Եվրոպայի առաջնությունը նույն տարիքային խմբում, որտեղ Հայաստանը գրավեց 1-ին տեղը հունահռոմեական ըմբշամարտում և 4-րդ տեղը՝ ազատ ոճում։

Հունահռոմեական ոճի կազմը մնացել է անփոփոխ, իսկ ազատ ոճում որոշ փոփոխություններ են եղել։ Մասնավորապես՝ 60 կգ քաշային կարգում հայտավորվել է Համլետ Անտոնյանը, ով այս տարի հանդես է եկել Մ15 ԵԱ-ում։ 80 և 92 կգ կարգերում ըմբիշները փոխանակվել են տեղերով՝ սակայն սա դեռ կարող է փոխվել մինչ մրցաշարի մեկնարկը։

Հայաստանի Մ17 հավաքականի կազմը՝ ըմբշամարտ

Ազատ ոճ

  • 45 կգ․ Արեն Փիրուզյան (ԵԱ-Մ15 և Մ17՝ երկուսում էլ բրոնզե մեդալ)

  • 48 կգ․ Արտակ Աղաբեկյան (Մ17 ԵԱ՝ արծաթ)

  • 51 կգ․ Վահան Ազարյան (Մ17 ԵԱ՝ 5-րդ տեղ)

  • 55 կգ․ Արմեն Պապիկյան (Մ17 ԵԱ՝ բրոնզ)

  • 60 կգ․ Համլետ Անտոնյան (Մ15 ԵԱ՝ բրոնզ, Մ17 ԵԱ՝ այս քաշում հանդես էր եկել Ռազմիկ Ոսկանյանը՝ 3-րդ տեղ)

  • 65 կգ․ Դավիթ Դավթյան (Մ17 ԵԱ՝ 7-րդ տեղ)

  • 71 կգ․ Ավետիք Թութխալյան (Մ17 ԵԱ՝ 5-րդ տեղ)

  • 80 կգ․ Նարեկ Մարտիրոսյան (Մ17 ԵԱ՝ 15-րդ տեղ 92 կգ քաշում)

  • 92 կգ․ Ավետ Ենգոյան (Մ17 ԵԱ՝ 9-րդ տեղ 80 կգ քաշում)

  • 110 կգ․ Լաերտ Մովսեսյան (Մ17 ԵԱ՝ 5-րդ տեղ)

Այլ երկրների կազմում՝ Սամվել Աբրահամյան (Իսպանիա, 51 կգ)

Հունահռոմեական ոճ

  • 45 կգ․ Արարատ Ավետիսյան (Մ17 ԵԱ՝ բրոնզ)

  • 48 կգ․ Մարտին Մանջիկյան (Մ17 ԵԱ՝ արծաթ)

  • 51 կգ․ Մարատ Աճեմյան (Մ17 ԵԱ չեմպիոն, գործող աշխարհի չեմպիոն)

  • 55 կգ․ Վազգեն Մնացականյան (Մ17 ԵԱ՝ 5-րդ տեղ)

  • 60 կգ․ Հայկ Մանուկյան (Մ17 ԵԱ չեմպիոն)

  • 65 կգ․ Ջանես Նազարյան (Մ17 ԵԱ՝ արծաթ)

  • 71 կգ․ Ռոման Ուսոյան (Մ17 ԵԱ՝ 7-րդ տեղ)

  • 80 կգ․ Վահե Հովեյան (Մ17 ԵԱ՝ 10-րդ տեղ)

  • 92 կգ․ Պետրոս Բաղրամյան (Մ17 ԵԱ՝ 11-րդ տեղ)

  • 110 կգ․ Գոռ Մխիթարյան (Մ17 ԵԱ՝ 5-րդ տեղ)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։