Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Ուզբեկստանի հավաքականի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ-19 ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Ջորկաևը հրապարակել է ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են ընկերական հանդիպումների՝ Ուզբեկստանի հասակակիցների դեմ։
Առաջին խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, ՖՖԱ Տեխնիկական կենտրոնում/Ակադեմիայում, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում։
Երևանում կայացած միայն տեղացի խաղացողների մասնակցությամբ հավաքից հետո առաջին անգամ թիմին միացել են նաև լեգեոներներ․ Արուտյուն Մուսիկյան («Լաֆնից», Ավստրիա), Դավիթ Բատոյան («Ռոստով», Ռուսաստան), Հարրի Գրիգորյան («Ֆորտունա Քյոլն», Գերմանիա) և Մարտին Շահգելդյան («Կոլմար», Ֆրանսիա)։
Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով - Նոա-2
Վաչե Գաբրիելյան - ԲԿՄԱ-2
Արթուր Պետրոսյան - Փյունիկ-2
Պաշտպաններ
Արթուր Մովսիսյան - Նոա
Գոռ Վասիլյան - Նոա-2
Խոսրով Ղազարյան - ԲԿՄԱ-2
Անդրանիկ Հակոբյան - Փյունիկ-2
Հարություն Մուսիկյան - ՍՖ Լաֆնից
Գոռ Գրիգորյան - Նոա-2
Ժորա Դադամյան - Ուրարտու
Արամ Բարխուդարյան - Արարատ-Արմենիա-2
Կարեն Հովակիմյան - ԲԿՄԱ-2
Կիսապաշտպաններ
Գագիկ Հովհանեսյան - Շիրակ
Արտակ Գալստյան - Փյունիկ-2
Մարտին Շահգելդյան - Կոլմար
Արամ Ահարոնյան - Փյունիկ-2
Գարրի Գրիգորյան Ֆորտունա - Քյոլն
Ալեքս Գալստյան - Վան
Դավիթ Հարությունյան - Ուրարտու
Սեդրակ Մովսիսյան - Փյունիկ-2
Մարտուն Հովհաննիսյան - Արարատ-Արմենիա-2
Դավիթ Բաթոյան -Ռոստով
Մայքլ Ասիրյան - Նոա-2
Հարձակվողներ
Էմիլ Պապիկյան - Շիրակ-2
Արշակ Պետրոսյան - ԲԿՄԱ-2
Գագիկ Մելոյան - ԲԿՄԱ-2

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0