Հայտնի է Ռուսաստանի Մ17 ըմբշամարտի հավաքականի նախնական կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի կունենա մինչև 17 տարեկան ըմբիշների աշխարհի պատանեկան առաջնությունը։ UWW-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Ռուսաստանի հավաքականի նախնական կազմը։
Եվրոպայի Մ17 առաջնության կազմից, որը տեղի ունեցավ հուլիսի կեսերին, թիմում մնացել են ընդամենը մի քանի ըմբիշներ՝ Դանիլ Լոժկինը, Զելիմխան Ազիմովը, Սենիկ Վարդանյանը և Վադիմ Դրագուշանը (հունահռոմեական), ինչպես նաև Մագոմեդրասուլ Օմարովը (ազատ ոճ):
Հունահռոմեական ըմբշամարտ․
45 կգ․ Իսմաիլ Բալբեկ
48 կգ․ Թուրպալ-Ալի Սայդուլաև
51 կգ․ Ասլանբեկ Կոստոև
55 կգ․ Դանիլ Լոժկին
60 կգ․ Իսլամ Նալգիև
65 կգ․ Զելիմխան Ազիմով
71 կգ․ Կայմարազ Արբախանով
80 կգ․ Սենիկ Վարդանյան
92 կգ․ Վադիմ Դրագուշան
110 կգ․ Իլմիր Այսամով
Ազատ ըմբշամարտ․
45 կգ․ Իբրահիմ Վելլիուլով
48 կգ․ Իսլամ Ռաբադանով
51 կգ․ Ջամալ Բակայև
55 կգ․ Չինգիզ Սարիգլար
60 կգ․ Տունջայ Վերդիև
65 կգ․ Մագոմեդ Իբրահիմով
71 կգ․ Զուբաիր Բագիլով
80 կգ․ Իսսա Զանգիև
92 կգ․ Դավիթ Ձեբիսով
110 կգ․ Մագոմեդրասուլ Օմարով
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0