Բուդապեշտի Գրան պրին․ հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի բոլոր եզրափակիչիստները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 17-ին Բուդապեշտում ավարտվեցին ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի նախնական գոտեմարտերը։ Աշխարհի տարբեր երկրներից մասնակցող ըմբիշները պայքարում էին եզրափակիչ դուրս գալու համար, և այժմ հայտնի են բոլոր եզրափակիչիստները տղամարդկանց քաշային կարգերում։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում են երկու մարզիկ։ Արման Անդրեասյանը (70 կգ) վստահ անցել է մրցաշարային ամբողջ ուղին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կհանդիպի ճապոնացի ըմբիշ Յոսինոսուկե Աոյագիի հետ։ Իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ), կիսաեզրափակչում պարտվելուց հետո, կպայքարի բրոնզե մեդալի համար։
Եզրափակիչ զույգեր (ազատ ոճ, տղամարդիկ)
57 կգ՝ Լյուկ Լիլլեդալ (ԱՄՆ) — Իսլամ Բազարգանով (Ադրբեջան)
61 կգ՝ Տակարա Սուդա (Ճապոնիա) — Թայըրբեկ Ժումաշբեկ Ուուլու (Ղրղզստան)
65 կգ՝ Սուջիտ (Հնդկաստան) — Ալի Ռահիմզադե (Իրան)
70 կգ՝ Յոսինոսուկե Աոյագի (Ճապոնիա) — Արման Անդրեասյան (Հայաստան)
79 կգ՝ Մագոմեդ Եվլոև (Ադրբեջան) — Վլադիմերի Գամքրելիձե (Վրաստան)
97 կգ՝ Ահմեդ Թաջուդինով (Բահրեյն) — Զբիգնև Բարանովսկի (Լեհաստան)
125 կգ՝ Շամիլ Շարիփով (Բահրեյն) — Դենիս Խրոմենկով (Բելառուս)
Եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը կանցկացվեն հուլիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ից։
Հայ ըմբիշների գոտեմարտերը․
65 կգ
1/8: Վազգեն Թևանյան — Կշիշտոֆ Բիենկովսկի (Լեհաստան) 6:0
1/4: Վազգեն Թևանյան — Գամզատգաջի Խալիդով (Հունգարիա) 7:0
1/2: Վազգեն Թևանյան — Սուջիտ (Հնդկաստան) 1:6
Բրոնզե մեդալի համար Վազգեն Թևանյանը կմրցի Համզատ Արսամերզոևի (Ֆրանսիա) հետ։
70 կգ
1/8: Արման Անդրեասյան — Եգոր Անչուգին (Ղազախստան) 6:1
1/4: Արման Անդրեասյան — Սինա Խալիլի (Իրան)
1/2: Արման Անդրեասյան — Օստին Գոմես (Մեքսիկա) 6:4
Եզրափակչում Անդրեասյանը կմրցի Յոսինոսուկե Աոյագիի (Ճապոնիա) հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0