Որոշվել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի բոլոր չեմպիոնները
Photo: UWW
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դեկտեմբերի 24-ին Չարենցավանում ավարտվեց Հայաստանի 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Հանրապետության առաջնությունն ուներ առանձնահատուկ նշանակություն, քանի որ հանդիսանում էր ընտրական մրցաշար՝ 2026 թվականի Եվրոպայի առաջնության, ինչպես նաև մինչև 23 տարեկանների (U23) Եվրոպայի առաջնության համար։
Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը, սակայն մասնակցել է Վազգեն Թևանյանը, ով մինչև 70 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Դավիթ Մարգարյանին։
Հայաստանի 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի բոլոր չեմպիոնները.
57 կգ՝ Մանվել Խնձրցյան
61 կգ՝ Մեժլում Մեժլումյան
65 կգ՝ Արման Մուսիկյան
70 կգ՝ Վազգեն Թևանյան
74 կգ՝ Նարեկ Հարությունյան
79 կգ՝ Գրայր Ալիխանյան
86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան
92 կգ՝ Կնյազ Իբոյան
97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան
125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աբետնակ Կուրգինյանը մեկնաբանել է ըմբիշների ելույթները․
«Առաջնության արդյունքներով ձևավորվեց նոր թիմ։ Որոշ քաշային կարգերում երիտասարդ մարզիկները դարձան հաղթողներ և մրցանակակիրներ։ Անունները նշելն առայժմ վաղ է, սակայն արդեն երևացել են բավական խոստումնալից մարզիկներ»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0