2026 թվականի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերը հայտնի են
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միավորված ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնությունների պաշտոնական օրացույցը բոլոր տարիքային խմբերի համար։ Մեծահասակների գլխավոր մրցաշարը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։
Ըստ ժամանակացույցի՝ աշխարհի առաջնությունները բաշխված են հետևյալ կերպ․
-
ԱԱ U17 — հուլիսի 27 – հունիսի 2, Բաքու (Ադրբեջան)
-
ԱԱ U20 — օգոստոսի 17–23, Մանամա (Բահրեյն)
-
ԱԱ (մեծահասակներ) — սեպտեմբերի 5–13, Մանամա (Բահրեյն)
-
ԱԱ U23 — հոկտեմբերի 12–18, Լաս Վեգաս (ԱՄՆ)
Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերը հայտնի էին ավելի վաղ․
-
ԵԱ U23 — փետրվարի 9–15, Զրենյանին (Սերբիա)
-
ԵԱ (մեծահասակներ) — մարտի 20–26, Տիրանա (Ալբանիա)
-
ԵԱ U17 — մայիսի 11–17, Սամոկով (Բուլղարիա)
-
ԵԱ U15 — մայիսի 20–24, Սամոկով (Բուլղարիա)
-
ԵԱ U20 — հուլիսի 6–12, Սկոպյե (Հյուսիսային Մակեդոնիա)
Հիշեցնենք, որ 2025 թվականի աշխարհի առաջնությունը այս օրերին անցկացվում է Խորվաթիայում, իսկ ԱԱ U23-ը կկայանա հոկտեմբերի 20–27-ը Սերբիայում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0