Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ հանդիպման համար
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը՝ Հայաստան - Վրաստան։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականի 23 ֆուտբոլիստներից կազմված վերջնական հայտացուցակը։ Վերջնական կազմում չեն ընդգրկվել «Շերիֆի» վինգեր Արթուր Սերոբյանը և ԲԿՄԱ-ի հարձակվող Արայիկ Էլոյանը։

Նաև հայտնի է, թե ինչ մարզահագուստով հանդես կգան թիմերը։ Հայաստանը այսօր խաղալու է ավանդական կարմիր մարզաշապիկով, իսկ Վրաստանը՝ սպիտակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0