Հայաստանի հավաքականի վերջնական հայտը Իռլանդիայի դեմ խաղի համար․ կա փոփոխություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի՝ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղի վերջնական հայտը։ Նախնական ցուցակից մարզչական որոշմամբ դուրս են մնացել պաշտպան Արսեն Սադոյանը և կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, ինչպես նաև վնասվածք ստացած Էդգար Սևիկյանը։
Հունգարիայի դեմ խաղից երեք օր անց հայտում կատարվել է մեկ փոփոխություն․ Կարեն Նալբանդյանի փոխարեն հայտում է Նարեկ Աղասարյանը։
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում։
Հայաստանի հավաքականի վերջնական հայտը
Դարպասապահներ․
Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնեն Ճանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)
Պաշտպաններ․
Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ստեփա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նայիր Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Դավիթ Դավթյան («Ռոտոր», Ռուսաստան)
Կիսապաշտպաններ․
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ուգոչուկվու Կրիստուս Իվու («Ռուբին», Ռուսաստան), Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»)
Հարձակվողներ․
Լուկաս Զելարայան («Ատլետիկո Բելգրանո», Արգենտինա), Գրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա),
Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա), Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել),
Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0