Պաշտոնական․ «Ուրարտու»-ի դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը տեղափոխվեց Տուլայի «Արսենալ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը կարիերան կշարունակի Տուլայի «Արսենալում»։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է 27-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին։
Մելիխովը Նովոկուզնեցկի «Մետալուրգ»-ի սան է։ Պատանեկան և երիտասարդական տարիներին հանդես է եկել «Նովոկուզնեցկ»-ի և «Տոմ»-ի կազմում, որտեղ անց է կացրել ավելի քան 40 խաղ և նորամուտը նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ապա երեք մրցաշրջան անցկացրել է Գրոզնու «Ախմատ»-ում։
2022 թվականից Մելիխովը պաշտպանում էր Երևանի «Ուրարտու»-ի գույները։ Նրա հետ միասին թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր՝ 2022/23 մրցաշրջանում։ Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Հետաքրքիր է, որ Ալեքսանդր Մելիխովը հետևեց «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին, ով վերջերս գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Սակայն մարզչի որդին՝ կիսապաշտպան Արտեմի Գունկոն, առայժմ մնում է հայկական ակումբում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0