Պաշտոնական՝ Վելտոնը դարձավ «Արարատ-Արմենիա»-ի նորեկը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրազիլացի կիսապաշտպան Վելտոն Նունես Կարվալյու Ժունիորը դարձավ «Արարատ-Արմենիա»-ի ամառային չորրորդ նորեկը։ 26-ամյա ֆուտբոլիստը միացավ երևանյան ակումբին պորտուգալական «Պասուշ Ֆերեյրա»-ում անցկացրած երկու մրցաշրջաններից հետո, որը հանդես է գալիս Պորտուգալիայի երկրորդ լիգայում։
Պորտուգալական ակումբի կազմում Վելտոնը անցկացրել է 62 խաղ, խփել 3 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նա կարող է խաղալ ինչպես հարձակվող կիսապաշտպանի, այնպես էլ եզրային վինգերի դիրքերում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 400 հազար եվրո։
Ավելի վաղ «Արարատ-Արմենիա»-ն արդեն համալրվել էր երեք նոր ֆուտբոլիստներով այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, որոնցից երկուսը նույնպես ժամանել են Պորտուգալիայի երկրորդ լիգայի ակումբներից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0