SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես․ Տակուտո Օշիման՝ «Նոա»-ի ֆուտբոլիստ


Պաշտոնապես․ Տակուտո Օշիման՝ «Նոա»-ի ֆուտբոլիստ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայկական «Նոա» ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիմայի հետ։ Տրանսֆերի մասին հայտնել է նրա նախկին ակումբը՝ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան»։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 1.2 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է ամենաթանկ խաղացողը Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան է վճարել «Նոա»-ն տրանսֆերի դիմաց։

Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 39 հանդիպում «Ունիվերսիտատեայի» կազմում՝ խփելով 1 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Ավելի վաղ նա խաղացել է նաև Լեհաստանի և Սլովակիայի բարձրագույն լիգաներում։

Օշիմայի միանալը դարձավ «Նոա»-ի առաջին պաշտոնական համալրումը ընթացիկ տրանսֆերային պատուհանում։ Մարկո Պերկովիչի գլխավորությամբ թիմը ակտիվորեն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերին, որտեղ մրցելու է սևեռած է Չեռնոգորիայի «Բուդուչնոստ»-ի հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։