Պաշտոնապես․ Սանդրո Պերկովիչը՝ «Նոա»-ի նոր գլխավոր մարզիչն է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Նոա»-ն հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Թիմը գլխավորել է 41-ամյա խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը։
2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում Պերկովիչը գլխավորում էր Զագրեբի «Դինամոն», որի կազմում նախկինում եղել է Խորվաթիայի եռակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր՝ որպես օգնական։ Նա աշխատել է նաև հայտնի մարզիչներ Ֆաբիո Կանավարոյի, Սերգեյ Յակիրովիչի և Նենադ Բիելիցայի մարզչական շտաբերում։
Մինչ «Դինամո» տեղափոխվելը Պերկովիչը գլխավորել է լատվիական «Ռիգա»-ն և ավստրիական «Շտուրմ»-ի երիտասարդական թիմը, իսկ որպես օգնական՝ աշխատել է Կիպրոսի «Պաֆոս»-ում և Զագրեբի «Դինամո»-ի երիտասարդական կազմում։
«Նոա»-ն շնորհակալություն է հայտնում նախկին մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում Սանդրո Պերկովիչին նոր փուլում։
Հայաստանի չեմպիոնի նախկին գլխավոր մարզիչ Ռույ Մոտան գլխավորել է բուլղարական «Լուդոգորեց»-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0