Պաշտոնապես․ Ռոբ Նիզետը տեղափոխվեց «Նոա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Նոա» ակումբը հայտարարել է 23-ամյա բելգիացի ձախ պաշտպան Ռոբ Նիզետի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը միացել է թիմին ազատ գործակալի կարգավիճակով։
Նիզետի վերջին ակումբը թուրքական «Գազիանթեփն» էր, որը հանդես է գալիս Սուպերլիգայում։ Թիմի կազմում պաշտպանը մասնակցել է չորս հանդիպման, որից հետո լքել է ակումբը։
Անցած մրցաշրջանում բելգիացին հանդես է եկել Նիդերլանդների առաջնությունում՝ պաշտպանելով «Վիլեմ II»-ի գույները։ Էրեդիվիզիեի շրջանակում նա մասնակցել է 21 հանդիպման՝ ստանալով կայուն խաղային փորձ բարձր մակարդակում։
Նիզետը նաև հանդես է եկել Բելգիայի երիտասարդական հավաքականում։ Տարբեր տարիներին նա ներկայացրել է «Անդերլեխտի» երիտասարդական թիմերը, ինչպես նաև անգլիական «Նորվիչի» և իտալական «Լեչչեի» համակարգերը։
Ռոբ Նիզետը դարձավ «Նոայի» երրորդ ձմեռային համալրումը՝ ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեի և հայ ֆուտբոլիստ Միսակ Հակոբյանի պայմանագրերից հետո։ Ակումբը շարունակում է ակտիվ աշխատանքը տրանսֆերային շուկայում՝ ուժեղացնելով կազմը մրցաշրջանի վճռորոշ հատվածից առաջ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0