SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես. Հովհաննես Հարությունյանը՝ «Նոայի» խաղացող


Պաշտոնապես. Հովհաննես Հարությունյանը՝ «Նոայի» խաղացող
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի երկրի չեմպիոնի կազմում․ ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ և հանդես կգա 99 համարի ներքո։

26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում խաղում էր «Արարատ-Արմենիայում», որտեղ վարձավճարով էր տեղափոխվել ռուսական «Սոչիից»։ Հարությունյանը «Սոչիի» կազմում երբեք չի հայտնվել դաշտում, իսկ 2024 թվականից երկու անգամ վարձավճարով հանդես է եկել՝ նախ «Փյունիկում», ապա՝ «Արարատ-Արմենիայում»։

Այժմ Հարությունյանը լիարժեք «Նոայի» խաղացող է և նոր թիմի հետ կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

Կիսապաշտպանը 16 հանդիպում ունի Հայաստանի ազգային հավաքականում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։