ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոա»-ն՝ եվրոպական գավաթների փլեյ-օֆֆ հասած առաջին հայկական ակումբը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային «Նոա» ակումբը իր անունը ոսկե տառերով գրեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ դառնալով երկրի առաջին ներկայացուցիչը, որը կարողացավ դուրս գալ եվրոպական գավաթների փլեյ-օֆֆ փուլ։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի լիգային փուլի 6-րդ տուրում «Նոա»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Կիևի «Դինամո»-ին։ Չնայած պարտությանը՝ մրցաշարի ընդհանուր արդյունքներով հայկական թիմը զբաղեցրեց 19-րդ տեղը և ապահովեց իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլին։
Վեց տուրերի արդյունքում «Նոա»-ն վաստակեց 8 միավոր, ինչը բավարար եղավ եվրոպական մրցաշարերի գարնանային փուլ դուրս գալու համար։ Այսպիսով, հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին։
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում «Նոա»-ի մրցակիցը կլինի նիդերլանդական «ԱԶ»-ը կամ սլովենական «Ցելե»-ն, որոնք լիգային փուլն ավարտել են համապատասխանաբար 14-րդ և 13-րդ տեղերում։
Պատմական նվաճումը մեկնաբանել են նաև ակումբում։ «Նոա»-ի պաշտոնական սոցիալական էջերում հրապարակվել է հուզիչ ուղերձ երկրպագուներին․
«Այն, ինչի մասին տարիներ շարունակ երազում էինք, իրականացրինք միասին։ Հայկական թիմը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց եվրոպական գավաթների լիգային / խմբային փուլը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
Եվրոպական գավաթների գարունը գալիս է Հայաստան։
Շնորհակալություն բոլորին, ովքեր ամբողջ ճանապարհին՝ թե դժվար պահերին, թե վերելքի ժամանակ, մեր թիմի կողքին էին։
Միասին՝ առաջ դեպի փլեյ-օֆֆ։ Առաջ, «Նոա», առաջ, Հայաստան»։
«Նոա»-ի փլեյ-օֆֆ դուրս գալը նշանակալի իրադարձություն դարձավ ոչ միայն ակումբի, այլև ողջ հայկական ֆուտբոլի համար՝ բացելով եվրոպական պատմության նոր էջ։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա 2025/26. Եզրափակիչ աղյուսակ
Առաջին 8 թիմերը անմիջապես դուրս եկան 1/8 եզրափակիչ, իսկ 9–24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կմրցեն 1/16 եզրափակչում։

Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆ
1-8 տեղերը գրաված ակումբները անմիջապես անցնում են Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆ։ Այս և մնացած խաղերի վիճակահանությունը կկայանա փետրվարի 27-ին։
9-24 տեղերը գրաված ակումբները անցնում են փլեյ-օֆֆ։ Վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0