SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական է․ «Լիոնը» կմնա Լիգա 1-ում՝ ըստ DNCG-ի բողոքարկման հանձնաժողովի որոշման


Պաշտոնական է․ «Լիոնը» կմնա Լիգա 1-ում՝ ըստ DNCG-ի բողոքարկման հանձնաժողովի որոշման
Ֆուտբոլ 💬 Comment

Ֆրանսիայի ֆինանսական վերահսկողության DNCG-ի դաշնային բողոքարկման հանձնաժողովը չեղարկել է նախկինում ընդունված որոշումը՝ «Լիոնին» Լիգա 2-ում իջեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, ակումբը պաշտոնապես պահպանում է իր տեղը Լիգա 1-ում՝ 2025/26 մրցաշրջանում։ Միաժամանակ որոշվել է, որ աշխատավարձերի և տրանսֆերային ծախսերի վճարումները լինելու են խիստ հսկողության տակ։

Ավելի վաղ «Լիոնը» իջեցվել էր ֆինանսական ֆեյր փլեյի բազմակի խախտումների պատճառով։ Սակայն նոր ղեկավար թիմի ջանքերն ու ֆինանսական զգալի միջոցների ներհոսքը համոզեցին հանձնաժողովին վերանայել որոշումը։

Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ նշել է․
«Olympique Lyonnais-ը ողջունում է DNCG-ի որոշումը՝ թիմին թողնելու Լիգա 1-ում։ Շնորհակալություն ենք հայտնում բողոքարկման հանձնաժողովին՝ նոր ղեկավար թիմի հավակնությունները ճանաչելու համար։ Թիմը վճռական է ապահովելու պատասխանատու կառավարում»։

«Բաժնետերերի, վարկատուների, երկրպագուների, գործընկերների, ֆուտբոլիստների և աշխատակազմի աջակցությունը առանցքային դեր խաղաց։ Այսօրվա որոշումը առաջին քայլն է՝ վերականգնելու «Լիոնի» նկատմամբ վստահությունը։ Այժմ մենք կարող ենք ամբողջությամբ կենտրոնանալ սպորտային նպատակների վրա և նախապատրաստվել նոր մրցաշրջանին»։

Մինչ նիստը, ակումբը կարողացել էր բարելավել իր ֆինանսական վիճակը՝ ամառային վաճառքներից ստանալով մոտ 54 միլիոն եվրո։ Ամենամեծ տրանսֆերն էր Ռայան Շերկիի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»՝ 36.5 մլն եվրոյի դիմաց։ Սաիդ Բենրահման վաճառվեց Սաուդյան Արաբիայի NEOM-ին՝ 12 մլն, Ամին Սարը՝ «Վերոնային»՝ 3.5 մլն, իսկ Յոհան Լեպենանը՝ «Նանտին»՝ 2.5 մլն։

Բացի դրանից, ակումբը բաժանվեց իր ամենաբարձր վարձատրվող խաղացողներից երկուսի հետ․ Ալեքսանդր Լյակազետն ու Նիկոլաս Տալյաֆիկոն հեռացան որպես ազատ գործակալներ։ Լյակազետը, ինչպես նաև Բենրահման, կարիերան կշարունակի NEOM-ում, մինչդեռ աշխարհի չեմպիոն Տալյաֆիկոն առայժմ ակումբ չունի։

Այժմ «Լիոնը» կարող է սկսել Լիգա 1-ի մրցաշրջանը՝ նոր ֆինանսական ուղեգծով և նպատակներով։ Բացի այդ, ակումբը կմասնակցի Եվրոպայի լիգային 2025/26 մրցաշրջանում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։