SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես. Գրանթ-Լեոն Ռանոսը միանում է Կայզերսլաուտերնին


Պաշտոնապես. Գրանթ-Լեոն Ռանոսը միանում է Կայզերսլաուտերնին Photo: fck.de
Ֆուտբոլ 💬 Comment

Պաշտոնապես հաստատված է։ Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ տեղափոխվել է «Բորուսիա Մյոնխենգլադբախ»-ից դեպի Երկրորդ Բունդեսլիգայի «Կայզերսլաուտերն» թիմը։

21-ամյա հայ ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա վարձակալության հիմունքներով՝ առանց գնելու իրավունք մինչև 2025 թվականի ամառ։

«Գրանտն ունի մեծ տաղանդ և կարող է օգտագործվել հարձակման տարբեր դիրքերում։ Դա մեզ հավելյալ ճկունություն է տալիս։ Իր գոլային բնազդի և արդյունավետության շնորհիվ նա ոչ միայն կուժեղացնի մեր թիմում առկա մրցակցությունը, այլև կխորացնի կազմի ներուժը։ Մենք վստահ ենք, որ նա կարող է բարելավել մեր խաղը, նպաստել թիմային նպատակների իրականացմանը և կատարել կարեւոր քայլեր իր անձնական զարգացման մեջ», — նշել է «Կայզերսլաուտերնի» գործադիր տնօրեն Թոմաս Հենգենը։

Ռանոսն իր տեղափոխությունը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Անհամբեր սպասում եմ իմ նոր մարտահրավերին այստեղ՝ «Կայզերսլաուտերն»-ում, որտեղ հուսով եմ, որ կկարողանամ արագացնել իմ մարզական զարգացումը՝ կանոնավոր խաղաժամանակի շնորհիվ։ Առավել եւս մոտիվացված եմ օգնելու ակումբին հասնել իր նպատակներին։ «Կայզերսլաուտերն»-ը Գերմանիայի լեգենդար ակումբ է, և այս թիմի մարզաշապիկը կրելը ինձ համար մեծ պատիվ է։ Ակումբի հետ քննարկումները ինձ արագ համոզեցին, որ կարիերայիս այս փուլում սա ճիշտ որոշում է։ Շնորհակալություն Ռոլանդ Վիրկուսին և «Բորուսիային» ինձ այս ճանապարհին աջակցելու համար»։

Ներկայումս «Կայզերսլաուտերն»-ը զբաղեցնում է 5-րդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայում և պայքարում է բարձրագույն դիվիզիոն դուրս գալու համար։

Ranos


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։