Պաշտոնապես․ Գևորգ Տարախչյանը՝ «Փյունիկի» խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» հայտարարում է 23-ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ «Ուրարտու» ակադեմիայի սան Տարախչյանը իր նորամուտը նշեց «Ուրարտուի» հիմնական կազմում 2020 թվականի մայիսին։
Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Սևան», «Նոա», ԲԿՄԱ և վերջերս՝ «Ալաշկերտ» ակումբներում, վերջինիս միանալով 2025 թվականի փետրվարին։
Նա արդեն 120 հանդիպում ունի Հայաստանի առաջնությունում, ինչպես նաև ներկայացրել է երկրի բոլոր պատանեկան և երիտասարդական հավաքականները՝ սկսած Մ14-ից մինչև Մ21։ 2024 թվականի հունիսի 4-ին հարձակվողը իր նորամուտը նշեց նաև Հայաստանի ազգային հավաքականում՝ Սլովենիայի դեմ ընկերական խաղում։
Տարախչյանը դարձավ ակումբի առաջին պաշտոնական տրանսֆերը այս ամառային տրանսֆերային պատուհանում։ Թիմին միանալու է նաև սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչը, իսկ մեր տեղեկություններով՝ «Փյունիկի» կազմում այժմ մարզվում է նաև «Ալաշկերտի» հարձակվող Սարգիս Մետոյանը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0