Պաշտոնապես. Ֆիլիպե Ալմեյդան՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» հայտարարեց կենտրոնական պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ պայմանագիր կնքելու մասին։
27-ամյա պորտուգալացին նախկինում հանդես է եկել Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում խաղացող «Ֆեյրենսի» կազմում, որտեղ եղել է թիմի ավագը և անցկացրել 32 հանդիպում նախորդ մրցաշրջանում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 550 հազար եվրո։
Ալմեյդան «Փյունիկի» հինգերորդ ամառային նորեկն է։ Մինչ այդ թիմին արդեն միացել էին Սեադ Իսլամովիչը, Սերոբ Գալստյանը, Գևորգ Տարախչյանը և Սարգիս Մետոյանը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0