SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես. ՀՖՖ-ըն ներկայացրել է իր դիրքորոշումը ՈւԵՖԱ-ին Ուկրաինայի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ


Պաշտոնապես. ՀՖՖ-ըն ներկայացրել է իր դիրքորոշումը ՈւԵՖԱ-ին Ուկրաինայի հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Ֆուտբոլ 💬 Comment (4)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պաշտոնապես նամակ է հղել ՈՒԵՖԱ՝ ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի (ՈւՖԱ) դիմումի՝ կապված 2026 թ. ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Հայաստան — Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ:

ՀՖՖ-ից հայտնել են, որ ՈւԵՖԱ ուղարկված նամակում ներկայացրել են Հայաստան — Ուկրաինա հանդիպումից առաջ և հանդիպման ժամանակ տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև իրենց գնահատականը՝ Ուկրաինայի կողմի բողոքի առարկա դարձած դրվագների վերաբերյալ։ ՀՖՖ-ի կարծիքով՝ ՈւՖԱ-ի պնդումները հիմնավորված չեն։ Հայկական կողմը խոստացել է իր դիրքորոշման մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

Հատուկ ընդգծվել է, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովի խոսքերում որևէ վիրավորական բան չի եղել, և նրա հասցեին հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես դիմել էր ՈւԵՖԱ-ի Վերահսկողության, էթիկայի և կարգապահական մարմին (CEDB)։ Դիմումի պատճառ էր դարձել Նևեդրովի էմոցիոնալ արձագանքը խաղի ավարտից հետո։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ «Տյումեն» ակումբում հանդես եկող հարձակվողը հայհոյանքներ է հնչեցրել Ուկրաինայի խաղացողների հասցեին։ Բացի այդ, ՈւՖԱ-ն ուշադրություն էր դարձրել նաև խաղացողի Ինստագրամում արված հրապարակումներին, որոնք, ըստ նրանց, պարունակել են Ուկրաինայի թիմի հասցեին վիրավորական էմոջիներ։

Հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Երկու գոլի հեղինակը եղել է Միգրան Դերմենջյանը։ Այս հաղթանակը պատմական էր՝ Հայաստանի առաջինը ֆուտզալի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում։

Այժմ կողմերը սպասում են ՈւԵՖԱ-ի որոշմանը, որն, ըստ ամենայնի, կընդունվի մինչև մրցաշարի հաջորդ հանդիպումը։

 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

4
М
Михалыч 25.01.2026 12:20
Лохи, они есть лохи ????
Ш
Шаген 25.01.2026 17:21
Бендера есть бендера.
Д
Дак 25.01.2026 22:24
Они всю жизнь не довольны..
Д
Дак 25.01.2026 22:27
Они всю жизнь не довольны..

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։