Պաշտոնապես․ Էրիկ Օկանսին՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկը» պաշտոնապես հայտարարեց կիսապաշտպան Էրիկ Օկանսիի տրանսֆերի մասին, ով նախորդ մրցաշրջանում փայլեց «Արարատ-Արմենիայում»:
27-ամյա գանացին դարձավ Հայաստանի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկը՝ խփելով 7 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում: Նա աչքի ընկավ նաև եվրոպական մրցաշարերում՝ գրանցելով 2 գոլ և 1 գոլային փոխանցում Կոնֆերենցիայի լիգայում:
Օկանսին այս ամառ արդեն երրորդ ֆուտբոլիստն է, ով «Արարատ-Արմենիայից» տեղափոխվում է «Փյունիկ». մինչ այդ թիմին միացել էին Մարիուս Նուբիսսին և դարպասապահ Հենրի Ավագյանը։
Նորեկը չի կարողանա օգնել «Փյունիկին» «Տրե Ֆիորիի» դեմ պատասխան խաղում Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլում, բայց հասանելի կլինի հաջորդ փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0