Պաշտոնապես․ Էրիկ Բոակյեն՝ «Նոայի» խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Նոան» հայտարարել է 25-ամյա աջ պաշտպան Էրիկ Բոակյեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գանացի ֆուտբոլիստը միացել է հայկական ակումբին որպես լիարժեք տրանսֆեր։
Վերջին երեք մրցաշրջանները Բոակյեն անցկացրել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Արիս» թիմում։ Թիմի հետ միասին նա դարձել է Կիպրոսի չեմպիոն, ինչպես նաև հասել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլ, որտեղ ստացել է արժեքավոր միջազգային փորձ։
Մինչ Կիպրոս տեղափոխվելը՝ Էրիկը հանդես էր գալիս Սլովենիայի Լյուբլյանայի «Օլիմպիա» ակումբում, որի կազմում երկու անգամ նվաճել է ազգային առաջնության տիտղոսը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Բոակյեի շուկայական արժեքը կազմում է 700 հազար եվրո։ Նրա տրանսֆերը դարձել է հայկական միջմրցաշրջանի ամենախոստումնալից անցումներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0