SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական․ Էդգար Թորոսյանը հեռացավ «Վան»-ից


Պաշտոնական․ Էդգար Թորոսյանը հեռացավ «Վան»-ից
Ֆուտբոլ 💬 Comment

Ֆուտբոլային ակումբ «Վան»-ը հայտարարում է, որ դադարեցրել է համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

Ըստ ակումբի հաղորդագրության՝ մարզիչը անձնական (ընտանեկան) հարգելի պատճառներով վերջին շրջանում չի կարողացել ներկա գտնվել թիմի խաղերին։ Քննարկումներից հետո «Վանը» և Էդգար Թորոսյանը որոշել են երկկողմ համաձայնությամբ ավարտել աշխատանքային հարաբերությունները։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Թորոսյանին կատարված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա մարզչական գործունեության մեջ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Չարենցավանի «Վանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։