Պաշտոնական. Էդգար Մովսեսյանը կշարունակի կարիերան Հունաստանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հարձակվող Էդգար Մովսեսյանը դարձել է Հունաստանի երկրորդ լիգայի՝ ՊԱԷ «Խանիա» ակումբի ֆուտբոլիստ, որը տեղակայված է Կրետե կղզում։ 27-ամյա ֆորվարդը հունական թիմ է տեղափոխվել Կիպրոսի երկրորդ լիգայի «Օմոնիա 1948» ակումբից։
Մովսեսյանի նոր ակումբը պայքարում է Super League 2-ում մնալու համար։ Մրցաշրջանի ընթացիկ փուլից հետո «Խանիան» զբաղեցնում է Հարավային խմբի 8-րդ հորիզոնականը՝ 10 թիմերից։
Կողմերը ստորագրել են վեցամսյա պայմանագիր։ Պայմանագրում ներառված է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման տարբերակ, որը կգործի այն դեպքում, եթե թիմը խուսափի լիգայից դուրս մնալուց։
«Օմոնիա 1948»-ի կազմում Էդգար Մովսեսյանը մասնակցել է մրցաշրջանի կեսին՝ անցկացնելով 12 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Երևանի «Ուրարտու»-ի սան Մովսեսյանը նոր ակումբում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0