Պաշտոնապես․ Ջովանի Ռեյնան դարձել է Ռանոսի համակլուբեցին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մյունխենգլադբախի «Բորուսիյան» հայտարարեց Ջովանի Ռեյնայի հետ պայմանագիր կնքելու մասին։ 22-ամյա հարձակվող կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց 3 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ևս 4 միլիոնը ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Ամերիկացու գալուստը ուժեղացնում է թիմի հարձակողական գծում մրցակցությունը։ Մինչ այդ, հիմնական փոխարինման տարբերակը ձախ վինգերի դիրքում համարվում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը։ Այժմ մարզչական շտաբը կկարողանա այդ եզրում օգտագործել նաև Ռեյնային։
Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է օգոստոսի 23-ին։ Մյունխենգլադբախի թիմը իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 24-ին, «Համբուրգի» դեմ։
Ռանոսը շարունակում է մնալ թիմում և մտադիր է պայքարել մեկնարկային կազմի տեղի համար՝ չնայած մրցակցության ուժեղացմանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0