Պաշտոնապես․ Դավիթ Դավիդյանը հեռանում է «Փյունիկ»-ից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիսապաշտպան Դավիթ Դավիդյանն ավարտում է ելույթները Երևանի «Փյունիկ» ակումբում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դավիդյանը միացավ «Փյունիկ»-ին 2022 թվականի ամռանը և նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում՝ ռումինական «ՉՖՐ Կլուժ»-ի դեմ խաղում։ Մայրաքաղաքային թիմի կազմում նա անցկացրել է երեք լիարժեք մրցաշրջան և դարձել Հայաստանի չեմպիոն 2023/24 մրցաշրջանում։
«Փյունիկ»-ում հանդես գալու ընթացքում 27-ամյա Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է երեք հանդիպում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0