SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես․ բելգիացի կիսապաշտպան Զաքարիա Մակնունը միացել է «Արարատին»


Պաշտոնապես․ բելգիացի կիսապաշտպան Զաքարիա Մակնունը միացել է «Արարատին»
Ֆուտբոլ 💬 Comment

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել 25-ամյա բելգիացի կիսապաշտպան Զաքարիա Մակնունի հետ։ Թիմի նորեկը գործում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Մակնունը ֆուտբոլային կրթություն է ստացել բելգիական «Էյպեն» և «Ստանդարդ» ակումբների ակադեմիաներում, այնուհետև տեղափոխվել է մարոկական գրանդ «Ռաջա» Կասաբլանկա։ Հետագայում հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Էմիրեյթս Կլաբի» և «Ալ-Համրայի» կազմում, ինչպես նաև իսպանական «Ատլետիկո Մարբելյայում»։ Վերջին ակումբը, որի կազմում խաղացել է Մակնունը, եղել է սաուդական «Ալ-Վաշմը»։

Ծնունդով բելգիացի Մակնունը ներկայացնում է Մարոկկոն՝ հանդես գալով այդ երկրի երիտասարդական հավաքականում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։