ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ավենտիս Ավենտիսյանը դարձավ Էդգար Մովսեսյանի թիմակիցը Հունաստանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ 23-ամյա ձախ պաշտպանն պայմանագիր է ստորագրել հունական Սուպերլիգա 2-ում հանդես եկող PAE Chania ակումբի հետ։
Ֆուտբոլիստի նախորդ թիմը «Վեստ Արմենիա»-ն էր։ Սակայն վերջին վեց ամիսների ընթացքում Ավենտիսյանը զրկված էր խաղային պրակտիկայից։
Ավենտիսյանը ՊԱՕԿ-ի ակադեմիայի սան է։ Տարբեր տարիների նա հանդես է եկել նաև Նիդերլանդների և Խորվաթիայի առաջնություններում։ Միջազգային մակարդակում պաշտպանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 9 հանդիպում։
Նշենք, որ այս ձմռանը PAE Chania-ն համալրել է ևս մեկ հայ ֆուտբոլիստ՝ հարձակվող Էդգար Մովսեսյանը։ Ակումբը ընթացիկ մրցաշրջանում պայքարում է լիգայում տեղը պահպանելու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0