Պաշտոնական է․ Արտյոմ Սիմոնյանը՝ «Ռոտոր»-ի խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ռոտոր» ֆուտբոլային ակումբը հայտարարել է կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագրի ստորագրման մասին։ 30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «1+1» սխեմայով։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Սիմոնյանն անցած երեք մրցաշրջանները անցկացրել է ՍԿԱ-Խաբարովսկի կազմում։ Վերջին Առաջին լիգայի մրցաշրջանում նա դարձավ հեռավորարևելյան թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ 31 խաղում խփելով 5 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
«Սմենա»-ի սան Սիմոնյանը երեք տարի անցկացրեց «Զենիթ-2»-ում, այնուհետև տեղափոխվեց շվեյցարական «Ցյուրիխ», որտեղ մասնակցեց 31 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ 2017 թվականին միացավ «Ալաշկերտին» և չորս տարի անցկացրեց Հայաստանում՝ հանդես գալով տարբեր ակումբներում, ընդհանուր առմամբ անցկացնելով 75 խաղ, խփելով 15 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
2021-ին վերադարձավ Ռուսաստան՝ խաղալով 2 հանդիպում «Տորպեդոյի» կազմում ՌՊԼ-ում։ Առաջին լիգայում անցկացրել է 115 հանդիպում՝ 21 գոլ և 15 փոխանցում։
Արտյոմ Սիմոնյանն ունի 18 եվրագավաթային հանդիպում՝ 2 Չեմպիոնների լիգայի որակավորման, 10 Եվրոպայի լիգայի որակավորման և 6՝ Մինչև 19 տարեկանների ՈւԵՖԱ-ի լիգայում (2 գոլ, 3 փոխանցում)։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում։
Հիմա փորձառու կիսապաշտպանը կպաշտպանի «Ռոտոր»-ի գույները Ռուսաստանի Առաջին լիգայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0