Պաշտոնապես․ Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատեա Կլուժ»-ից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը լքել է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբը պայմանագրի ավարտից հետո։
29-ամյա ֆորվարդը միացել էր թիմին 2024 թվականի սեպտեմբերին՝ տեղափոխվելով Երևանի «Նոա»-ից, որտեղ դարձել էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 23 գոլով։ «Կլուժ»-ի կազմում Միրանյանը մասնակցել է 21 հանդիպման և խփել է 3 գոլ։
Հայ հարձակվողը իր ներդրումն է ունեցել ակումբի պատմական ձեռքբերման մեջ՝ եվրագավաթների ուղեգիր՝ 53 տարվա դադարից հետո։ Սակայն ֆուտբոլիստը չի մասնակցի առաջիկա եվրագավաթային մրցաշրջանին։
Բացի Միրանյանից, ակումբը լքել են ևս հինգ ֆուտբոլիստ, որոնց հետ ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագրերը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0